Լրահոս
Օրվա լրահոսը

Газета. «Աքրամ Այլիսլի. գեղարվեստական գործը որպես քաղաքական մանիֆեստ են քննարկում»

Փետրվար 12,2013 19:21

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը իր «Քարե երազներ» վեպի համար ադրբեջանում դավաճան է համարվել, քանի որ գրքում հայերին դրական է բնութագրել, «Գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ինքը միշտ հանդես է եկել Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցնելու կոչով. «Սակայն պետական քաղաքականությունը կարծես դեմ է դրան: Ղարաբաղի հարցը լուծելու համար հիմք է պետք, պետք է, որ Լեռնային Ղարաբաղի  ժողովուրդը վստահի մեզ, որ մենք պատրաստ ենք ներողություն խնդրել: Բայց Բաքվում անընդհատ գրում են, որ հայերը մեր պատմական թշնամիներն են: Իմ գիրքը քաղաքական չէ, բայց ես այնտեղ դեմ եմ հանդես եկել ժողովուրդների միջև անառողջ հարաբերություններ ստեղծելուն: Ինձ մեղադրում են միակողմանիության մեջ, բայց իմ վեպում կան շատ լավ ադրբեջանցիներ, հիանալի մարդիկ, ինչպես օրինակ դոկտոր Ֆարզանին: Դոկտոր Ֆարզանիի պես մարդկանց արարքներն են ցույց տալիս, որ մեր ազգը բարոյական և բարի»:

Այն հարցին, թե արդյոք նա համարում է, որ իր դեմ ծրագրավորված քաղաքական արշավ է սկսել, գրողը պատասխանել է. «Այս արշավն ինձ համար ցավալի է, ամեն օր իմ գրքերը վառում են տարբեր մարզերում, հեռուստացույցով մարդիկ են խոսում վեպի մասին, որոնք բացարձակ պատկերացում չունեն այդ գրքից: Ավաղ, շատ մարդիկ կան, որոնք հավատում են այն ամենին, ինչ մտցնում են նրանց գլուխները: Ցավոք, ես երբեմն մոռանում եմ, թե որ երկրում եմ ապրում: Մեր սահմանադրությունը պաշտպանում է խոսքի ազատության իրավունքը, բայց հայտնվում են մարդիկ, որոնք խախտում են սահմանադրությունը: Նրանք գեղարվեստական գործը վերցնում ու որպես քաղաքական մանիֆեստ են քննարկում: Սա կենդանի օրգանիզմ է, չի կարելի այսպես վարվել նրա հետ…»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նման ճնշումները չեն ստիպել նրան փոշմանել, որ գրել է «Քարե երազներ» վեպը, հեղինակն ասել է. «Ես մեկ վայրկյան անգամ չեմ մտածել, որ գրում եմ մի վեպ, որը կվիրավորի իմ ազգին: Ինձ վաղուց էին մեղադրում, որ ես Մոսկվայում էի տպվում, ու չգիտես ինչու դա նշանակում էր, որ ես ուզում եմ ադրբեջանցիներին բացասական լույսի ներքո ներկայացնել: Սակայն մարդիկ, որոնք կարդացել են իմ գրքերը, հակառակն էին ասում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728