«Սուրմալու Իգդիր» հայրենակցական միության համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել ՀՀ նախագահի ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ընդունված հայտարարության մեջ արձանագրված է.
«Անկախության դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը:
Մեծ է Սերժ Սարգսյանի ներդրումը Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի, քաղաքաշինական խնդիրների լուծման հարցում, մտավորականության դերի բարձրացման ու կարևորման գործում:
Համաժողովն իր մտահոգությունն է հայտնում, որ դեռևս կան լուրջ խնդիրներ աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթը կասեցնելու, տնտեսության զարգացման, սոցիալական անհետաձգելի խնդիրները լուծելու հարցում:
Կարդացեք նաև
Սթափ գնահատելով ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի իրատեսական ծրագրերը՝ «Սուրմալու- Իգդիր» հայրենակցական միության խորհրդի համաժողովը միաձայն սատարում է Սերժ Սարգսյանին»:
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ
,,Սուրմալու-Իգդիր,, -ի հայրենասիրական միություն, իսկ 5 տարի հերո ի՞նչ եք ասելու: Երևի կասեք,
որ այն ժամանակ ,,այսինքն այս օրերին,, փոքր եք եղել, չեք հասկացել, կամ էլ կասեք մենք նման
բան չենք ասել, ինչպես ընդունված է մեր իրականության մեջ: