«Երբ մի քանի տարի առաջ գնացել էի Հայաստան, հանդիպեցի մի քաղաքական գործչի, ում անունն էր Կարինե Ղազինյան, այդ ժամանակ նա Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր և նա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», – գրում է «Իան դեյլ» պարբերականի հրապարակման հեղինակը և հիշում իր արած գրառումը Կարինե Ղազինյանի մասին, որտեղ գրել էր. «Նա իմ հանդիպած ամենայուրօրինակ դիվանագետն էր՝ իսկական Մարգարետ Թետչեր»:
Շարունակելով՝ հեղինակը գրում է. «2011թ. նա նշանակվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան ու օգնեց վերափոխել մեր երկու երկրների հարաբերությունները: Ես ստացա էլ. նամակ իմ ընկեր Դեն Համիլթոնից, որն ինձ շշմեցրեց»: Նամակում նրան տեղեկացրել էին, որ Կարինե Ղազինյանը մահացել է:
«Ես ամաչում եմ, որ տեղյակ չէի նրա մահվան մասին: Հայաստանը մեծ կին է կորցրել»:
Կարինե Ղազինյանը մահացել է 2012թ. դեկտեմբերի 6-ին, 57 տարեկանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ