Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանը զարմացրեց ոստիկանության աշխատակցին

Փետրվար 12,2013 17:21

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը ընտրացուցակներում 600 կրկնվող անուն է բացահայտել: Այսօր «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը  դժգոհեց, որ

իրենց  առաջարկը՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները տրամադրելու վերաբերյալ, մերժում են տրամադրել. «Այսկերպ քաղաքացիները կկարողանային վերահսկել, որ երկրից բացակայածները չկարողանան քվեարկել: Իշխանությունները հետեւողականորեն մերժեցին: Նախորդ Ընտրական օրենսգրքում կար  հնարավորություն, որոշ դեպքերում դա բացահայտել, տնօրինել այդ տեղեկությունները:  Այժմ քաղվածք են թողել տեղում վերցնելու հնարավորություն: Կա լուրջ խնդիր եւ իշխանությունները ընտրակեղծիքներն օգտագործելու համար են անում»:

Պարոն Խուրշուդյանի խոսքերով, այս ընտրություններում իրենց վստահված անձինք ընտրակեղծիքները բացառելու համար ոչ միայն հետեւելու են անձի եւ եւ անձնագրի համապատասխանությանը, այլեւ ստուգելու են անձնագրային տվյալների համապատասխանությունը ընտրացուցակների տվյալ տողերի հետ:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն էլ ասաց, որ  Խուրշուդյանի ներկայացրածից քարացավ զարմանքից. «Ընտրական օրենսգրքով արգելված է քվեարկած ընտրողների ցուցակի հրապարակումը ու քանի դեռ նման խնդիրը օրենսդրական լուծում չի ստացել, նման բան պահանջելը լուրջ չէ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728