Այն, որ Սոնա Շահգելդյանը սիրելի ունի, ում և նվիրված են իր երգերը, արդեն հայտնել ենք: Երգչուհին մինչ օրս գաղտնի էր պահում սիրելիի ինքնությունը, բայց երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքում տեղադրել է իր և Նրա լուսանկարը: Լուրը ճշտելու համար «Առավոտ երիտասարդականը» փորձեց կապ հաստատել Սոնայի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Բայց այն, որ լուսանկարի տղան իսկապես երգչուհու ընկերն է, կարելի է ենթադրել նկարի մեկնաբանություններից ու Սոնայի ընկերների մաղթանքներից. «Անսպառ սիրով լի երջանկություն ՁԵԶ», «Երջանիկ լինես, Սոնա ջան, դու արժանի ես», «Սոն նենց ուրախ եմ, որ դու սենց երջանիկ ես, ուզում եմ միշտ սենց սիրով ու երջանիկ լինեք ու միշտ միասին»:
Տիգրանուհի Թասլակյան