Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Փետրվար 12,2013 15:37

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ»  ՀԿ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, կողմերը օժանդակելու են «Անապահով երեխաների կազմակերպչական զարգացում եւ ներգրավվածություն» ծրագրին:

«Ծրագիրը սոցիալական եւ դաստիարակչական է: Վերջին ժամանակներում արդիական է դարձել ռազմահայրենասիրական դաստիարակչությունը: Ծրագրերի իրականացման համար դեռեւս նախադրյալներ չկան, սակայն հնարավորությունների ու ակտիվ երիտասարդների շնորհիվ գործը առաջ կգնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի պնդմամբ՝ այս նախաձեռնությունով չի սահմանափակվում համագործակցությունը: Գալիք երկու տարիների ընթացքում նրանք անբաժան կլինեն:

Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանի պնդմամբ, ծրագիրը իրականանալու է Հայաստանի 7 մարզերում, 700 շահառուների համար: Այն ներառում է թե տեսական, թե գործնական աշխատանք.

«Գիշերօթիկ դպրոցներից եւ խոցելի հաստատություններից 12-18 տարիքային խմբերի երեխաներն են հիմնականում ներգրավված ծրագրին, այսպես սոցիալապես անապահով խմբերը կինտեգրվեն հասարակության մեջ»:

Ծրագրի նպատակն է ընդգրկել սոցիալապես խոցելի երեխաներին սկաուտական գործունեության շրջանակներում, այսինքն՝ ապահովել նրանց մասնակցությունը սկաուտական կանոնավոր հավաքների, սեմինարների, արշավների, դասախոսությունների ու ճամբարների, եւ դրանով իսկ կանխարգելել այդ երեխաների՝ արատավոր միջավայրում ընդգրկվելն ու ավելացնել նրանց հասարակական ներգրավվածության աստիճանը:

ՀԱՍԿ-ը կկազմակերպի եւ կիրականացնի Երեւանի եւ մարզերի 10 գիշերային խնամքի կենտրոններում ու հարակից հանրակրթական դպրոցներում սկաուտական գործունեության ուսուցում, տարեկան 2-3 անգամ կանցկացնի սեմինարներ եւ այլն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կօժանդակեն ՀԱՍԿ-ին՝ արդյունավետ իրականացնելու ծրագիրը, իրականացման ընթացքում համապատասխան կրթական կառույցների, հաստատությունների եւ դրանց անձնակազմերի ակտիվ մասնակցությունն ու համագործակցությունը եւ մի շարք այլ գործոններ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728