Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զգալի անելիքներ ունի բնակարանային գողության դեպքերի կանխարգելման առումով

Փետրվար 12,2013 15:14

012թ. քննվել է մարդկանց թրաֆիքինգի 24 գործ 27 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված 10 քրեական գործով դատապարտվել է 10 անձ, 4 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է, միայն մեկ քրեական գործով անցնում է 8 մեղադրյալ: Այս մասին նշվեց ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում և ընդգծվեց, որ դատախազությունը շարունակում է աշխատանքներ տանել այդ հանցատեսակի դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են ընդամենը 8 դեպքով: Ինչպես ընդհանուր, այնպես էլ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում մեծ տեսակարար կշիռ են կազմում անձնական գույքի հափշտակությունները: Բացահայտման ցուցանիշը հանրապետությունում նվազել է 2,1%-ով` կազմելով 72,1%: Իսկ Երևան քաղաքում այդ ցուցանիշը բարելավվել է 3,7%-ով: Ի տարբերություն նախորդ տարվա` 153-ով աճել են բնակարանային գողությունները։ Բնակարանային գողության դեպքերի կանխարգելման առումով անելիք ունեն ինչպես ոստիկանության տարածքային բաժինները, այնպես էլ պետական պահպանության գլխավոր վարչությունը:

161 դեպքով աճել են նաև խարդախության դեպքերը, 10-ով` կողոպուտի: Որպես դրական ցուցանիշ` 43-ով` ավազակային հարձակման դեպքերը:

Արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նվազում 342-ով կամ 30,7%-ով:

Նվազում արձանագրվել է տվյալ բնագավառի բոլոր հանցատեսակներով: ՀՀ դատախազությունը գտնում է, որ այս ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ մարմինները պետք է ակտիվացնեն իրենց աշխատանքները:

«Փաստինֆո»

Լուսանկարն՝ ըստ Ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728