Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնության ճանապարհն անցնում է Աշխարհի գավաթի խաղարկությունով

Փետրվար 12,2013 15:12

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայրաքաղաքի «Ֆուտբոլի ակադեմիայում» ավարտում է հերթական ուսումնամարզական հավաքը: Մեր ըմբիշները նախապատրաստվում են փետրվարի 18-21-ը Թեհրանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Aravot.am-ն այսօր ներկա եղավ մարզումներին եւ զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: «Այս տարվանից սկսվել է հաջորդ օլիմպիական խաղերի քառամյա ցիկլը, եւ մենք հետեւողականորեն գնում ենք այդ ճանապարհով: Մեր հավաքականը փուլերով անցնում է ուսումնամարզական հավաքները, մասնակցում պլանավորված բոլոր պաշտոնական առաջնություններին եւ միջազգային մրցաշարերին: Առաջիկա կարեւոր մեկնարկը փետրվարի 18-21-ը Իրանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությունն է, որին, ինչպես հայտնի է, մասնակցելու իրավունք ունենում են աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները, այս տարի` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Թուրքիան, Կորեան, Բուլղարիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Հունգարիան: Աշխարհի գավաթը, որը թիմային մրցաշար է, պատվաբեր ու պատասխանատու մրցում է, սակայն մենք այն դիտում ենք որպես մրցաշրջան 2013-ի մեր կարեւորագույն առաջին մեկնարկի` Եվրոպայի առաջնության (մարտին), նախապատրաստության փուլ: Եվ նախորդ ու այս հավաքների ծրագիրը կազմել ենք այնպես, որպեսզի առաջատարները եւ նրանք, ովքեր իրենց լավ կդրսեւորեն, մարզավիճակի գագաթնակետին լինեն Եվրոպայի առաջնության օրերին», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728