Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճույքների գինը

Փետրվար 12,2013 14:33

Բուլատ Օկուջավան մի երգ ունի՝ նավաստիների մասին: Իմաստը հետեւյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը՝ ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով՝ ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ՝ ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը: Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով:

Այդ երգը ես հիշեցի՝ մեր բիզնեսմենների, քաղաքական եւ պետական գործիչների վարքի հետ կապված: Մի կողմից՝ իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ՝ փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաեւ՝ կախյալ մարդկանց վախեցած աչքեր: Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին եւ պաշտոններին՝ մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է: Բայց մյուս կողմից՝ կան որոշակի անհարմարություններ. մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել: Օրինակ՝ 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին: Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել՝ ուրիշ ճար չկա: Ամենախոհեմ վարքն է նման դեպքում՝ լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը եւ սուսուփուս ծամիր այն:

Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, առաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծառ գլուխներում, հետեւյալն է՝ «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարեւում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», եւ նման պարանոյիկ մտքեր: Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է՝ «իսկ դա ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո գալիս է միանշանակ եզրակացություն՝ «Ես գիտեմ՝ դա ում պատվերն է»:

Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել՝ ասել են՝ ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը: Դա իսկական տոն էր մեր օլիգարխների եւ պաշտոնյաների համար՝ նրանց ձեռքը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին: Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից եւ զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու գործիք է: Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը՝ մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ: Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձեւ դառնալ: Միեւնույն է՝ «ծով դուրս չգալը» չի ստացվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Իսկ մյուս հաճույքների մասին չե՞ք գրում: Օրինակ, որ սիրում են կոկաինով զվարճանալ …

  2. Gibindus says:

    Над синей улицей портовой
    Всю ночь сияют маяки,
    Откинув ленточки фартово,
    Всю ночь гуляют моряки.

    Кричат над городом сирены,
    И птицы крыльями шуршат,
    И припортовые царевны
    К ребятам временным спешат.

    Ведь завтра, может быть, проститься
    Придут ребята, да не те,
    Ах, море синяя водица,
    Ах, голубая канитель.

    Её затихнуть не умолишь,
    Взметнутся щепками суда.
    Земля надёжнее, чем море,
    Так почему же вы туда?

    Волна солёная задушит,
    Её попробуй упросить.
    Ах, если б вам служить на суше
    Да только б ленточки носить!

    Էս Օկուջավան, ախպեր ջան, էս էլ բանաստեղծությունը: Կամ ես եմ պառավել`բան չեմ հասկանում, կամ էդ անիմաստ ընտրությունները բոլորին “շողուլից” գցել են: Ոչինչ, կպատահի: Դիմանալ է պետք: Թե չէ`կրակել, սոված մնալ,կամ եսիմ ինչ…

  3. Anna says:

    Հարգելի Արամ, մեծ հաճույքով եմ կարդում Ձեր հոդվածները. Շատ կարևոր հարցեր եք շոշափում, շատ դիպուկ են նաև Ձեր եզրահանգումները. Արամ, անկեղծ ասած մեկ խնդրանք ունեմ. հեռանկարի Ձեր հյուրերի հետ էլ մի քիչ ակտիվ եղեք, այս վերջին հաղորդումների ժամանակ , իշխանամետ թեկնածուների եք անընդհատ հրավիրում և շատ պասիվ հարցազրույցներ անցկացնում. Այնպիսի տպավորություն է, որ խուսափում եք Ձեր հյուրերից, կամ էլ համամիտ եք նրանց հետ, մինչդեռ Ձեր հոդվածները լրիվ այլ բան են ասում…Հարգանքներով,

  4. Հազարապետ says:

    Մի անգամ ընկերոջս մեքենայով, որը պատկանում էր նախագահի աշխատակազմին սլանում եինք Սայաթնովայի պողոտայով, օպերայի մոտ կանգնած էր ավտոտեսուչը, մեզ տեսնելով ձքվեց և ձեռքով պատիվ տվեց , ես ինձ շատ լավ զգացի , ճիշտն ասած պաշտոնը լավ բանա ուղղակի մեր սրտերում պետք է անկեղծ լինենք մի կյանք է այս աշխարհում, բայց եթե կա հայրենիք, ընտանիք, բոլոր այդ հաճույքները դառնում են երկրորդային:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728