«Ես ՍԴ դիմումը ներկայացնելիս երեք օրով էի ծրագրում, ժամանակ էի շահում: Եթե ես այդ պահին չտայի, դրանից հետո այլեւս չէի կարող: Դիմումը տալուց առաջ էլ կոչով էի հանդես եկել, 30 ժամ էր մնացել: Պետք էր հասարակությունն ակտիվացնել, բայց ակտիվացրի բոլորին, բացի թեկնածուներից մեկին: Եթե միասնական դաշինքը գոյանա, ապա, ես դիմումը ներկայացնելիս երկու շաբաթ պետք է ստանամ եւ աշխատեմ, հետո տեսա, որպեսզի կարողանամ աշխատել, 4-5 դոզա ցավազրկող պետք է ներարկվեմ, ինչը վնասակար է: Բայց հիմնական գործոնը, որ հետ վերցրի, առաջին, որ մտածեցի, թե գնում եմ տեռորիստներին ընդառաջ, մյուս քայլն էլ՝ 15 օրվա ընթացքում մահանում է Անդրիասը ու 100 տոկոսով տեռորիստները հաղթում են: Ամեն բան չէ, որ հարկ եմ համարում բոլորին տեղեկացնել: Դիմումը իմն էր, տվեցի, հանեցի, ի՞նչ եք իրար անցել: Հայրիկյանը տվեց, հանեց, ձեզ ի՞նչ պատահեց: Տվեցի, որ որոշակի նպատակներ ակտիվացնեմ, տեսա չի ստացվում, ասեցի՝ Հայրիկյան, լա՛վ կանգ առ, վե՛րջ տուր, մի թույլ տուր , որ տեռորիստները հաղթեն: Եվ դրա համար ստացա բուռն շնորհակալություններ՝ էս ինչ փոփոխամիտն եք, պարոն Հայրիկյան, որովհետեւ առավոտյան աջ էիք քայլում, երեկոյան՝ ձախ»,- այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՍԴ-ից հետ վերցրիք դիմումը, եթե ձեր նախանշած պայմանը չիրականացավ, պատասխանեց պարոն Հայրիկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ Грешно смеятся над больными людьми