Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Մեծ պահքի շրջանը

Փետրվար 12,2013 14:16

Այն սկսվում է փետրվարի 11-ին և ավարտվում մարտի 30-ին

Պահեցողության առաջին պատվիրանը Աստված մարդուն դեռևս դրախտում տվեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք»: Պահքն առհասարակ հավատացյալ մարդուն մոտեցնում է սրբերին ու Աստծուն:

Այս տարի Մեծ պահքը մեկնարկում է փետրվարի 11-ին և ավարտվում մարտի 30-ին` Հիսուս Քրիստոսի հարության` Ս. Զատկի նախօրյակին։

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում  Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ պահքը լինում է օրական և շաբաթական:

«Վերջինս պահքի այն տեսակն է, երբ տևում է հավաքական մի քանի շաբաթ: Պահքի խորհուրդը կենդանական ծագում ունեցող սննդից կտրականապես հրաժարվելն է: Ի դեպ, հոգևոր պահքն առանց ֆիզիկականի լիակատար չի լինի»,- հավելում է տեր Ասողիկը:

Գրականագետ, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը նշում է, որ դեռ միջնադարում գոյություն ուներ պահքի մի քանի տեսակ` կամավոր, հարկադրական, պարտադիր: Նրա կարծիքով՝ եկեղեցական այս տոնը, ինչպես նաև այլ տոներ, սերտ կապեր ունեն մեր ազգային տոների ու սովորույթների հետ:

«Մեծ պահքին նախորդում եւ հաջորդում են Վարդանանց և Սահակ Պարթեւի տոները: Կարծում եմ, որ մեր եկեղեցու հայրերը տոնացույցը կազմելիս ազգային տոները եւս հաշվի են առել»,-նշեց գրականագետը:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728