Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փաստ անիմացիոն «Ծովահեններ! Անհաջողակների խումբը» («Пираты! Банда неудачников») 3D ֆիլմի մասին: Ի դեպ` այն շատ հարմար է ընտանեկան դիտման համար:
1. Ֆիլմի արտադրության մեջ պլաստիլինի փոխարեն օգտագործվում է «Rapid Prototype» տեխնոլոգիան: Դրա միջոցով դիմային անիմացիոն մասնիկները տպվել են հատուկ 3D տիպչներով եւ ներկվել ձեռքով:
2. Ի սկզբանե նախատեսված է եղել նկարահանել հեռուստասերիալ Գիդեոն Դեֆոի գրքերից մեկի հիման վրա, բայց հետո հեղինակները կանգ են առել լիամետրաժ մուլտֆիլմի վրա: Հետագայում ասվել է նաեւ, որ հնարավոր է նկարահանվի դրա շարունակությունը:
3. Գրքի էկրանավորումը զբաղեցրել է Aardman Animation-ի ողջ ստուդիան ավելի քան հինգ տարի:
4. Երկրներում, որտեղ մուլտֆիլմը ցուցադրվել է, տարբեր անուններ է ունեցել: ԱՄՆ-ում այդքան հայտնի Դեֆոի գիրքը ստացել է «Անհաջողակների խումբը» անունը: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում որոշվել է, որ անունը պետք է մնա այնպես, ինչպես գրքինն է, որպեսզի մուլտֆիլմը դիտողների մոտ միանգամից ասոցացվի հայտնի հեղինակի գիրքը:
5. Մուլտֆիլմի ամենադժվար մասը այն պահն է, երբ տրվում է «Տարվա ծովահեն» տիտղոսը:
6. «Ծովահեններ! Անհաջողակների խմբի» վրա աշխատել է 525 մարդ, իսկ նկարահանումները անցկացվել են չորս տաղավարներում:
7. Նավակի վերջնական տարբերակը ձեռքով է հավաքվել: Կշռել է 349 կգ., երկարությունը եղել է 4.2 մետր, իսկ բարձրությունը` 4.5 մետր: Մոդելի պատրաստման համար ծախսվել է 5000 ժամ:
Աղբյուրը`Facktroom.ru