Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայազն» կուսակցությունը նամակ է հանձնել Իրանի դեսպանին

Փետրվար 12,2013 14:02

Այսօր «Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության

Արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն, պարոն Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մասնավորապես խիստ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի առնվազն 50 հազար հեկտար արոտավայրերը Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ: Նամակում մասնավորապես նշվում է, որ տվյալ գործարքի իրականացումը, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է խիստ բացասաբար ազդել երկու բարեկամական պետությունների հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ «Հայազնը» հանդես էր եկել սույն գործարքը դատապարտող հայտարարությամբ և մտադիր է բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ: Մասնավորապես հինգշաբթի օրը՝ Փետրվարի 14-ին,ժամը 11.00-ին, բողոքի ակցիա կանցկացվի կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Սյունիքի հողերի նվիրատվության:

Կհանձնվի նամակ, որի տեքստը կհրապարակվի:

«Հայազն» կուսակցության մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728