Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻԻՀ դեսպանը՝ Սյունիքի արոտավայրերի մասին. Դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա

Փետրվար 12,2013 13:31

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել մեր երկրում. «Հայաստանում բոլորովին օտարություն չեմ զգում, որովհետեւ ծնվել եմ հայաշատ քաղաքում ու հայերի մասին լավ հուշեր ունեմ: Բացի այդ, հայ եւ իրանական մշակույթները ընդհանրություններ ունեն, հայ-իրանական հարաբերություններն էլ գնահատում եմ բարձր մակարդակի եւ կարծում եմ, որ դա կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար»:

Մեկնաբանելով մամուլում աղմուկ հանած՝ Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելու խնդիրը, դեսպանը հայտարարեց, որ առայժմ պաշտոնապես ստորագրված որեւէ փաստաթուղթ չկա եւ հավելեց, որ հարցը դեռ բանակցությունների փուլում է: Aravot.am-ի պնդմանը՝ առաջարկը հա՞յ, թե՞ իրանական կողմից է եղել, Մոհամմադ Ռեյիսին նրբորեն շրջանցեց՝ ընդամենն ասելով. «Իմ համոզմամբ՝ Հայաստանը անասնապահության ընդլայնման համար մեծ ներուժ եւ լայն հնարավորություններ ունի, Հայաստանը գյուղատնտեսական երկիր է եւ կարող է տարեկան 2-3 մլն ոչխար արտահանել»:

Դեսպանի խոսքով, Իրանն, այսպես թե այնպես, արոտավայրերի խնդիր չունի, ուղղակի մարզպետներից մեկի հետ հանդիպման ժամանակ ինքը նման խորհուրդ է տվել: «Ամենամոտը Իրանին Սյունիքի մարզն է… Կրկնում եմ, այս պահին որեւէ փաստաթուղթ պաշտոնապես չի ստորագրվել, եւ դուք գիտեք, որ ցանկացած փաստաթուղթ հաստատվում է նաեւ Ազգային ժողովի կողմից»,-շեշտեց նա՝ լրագրողներին կոչ անելով օբյեկտիվ լուսաբանել խնդիրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728