Նախագահի թեկնածու Պարորւյր Հայրիկյանի խոսքերով՝ «Որքան էլ լավատեսորեն էի տրամադրված, բայց արձանագրեմ, որ ամենակարեւոր փուլում դուրս էի մղվել: Ողբերգություն չէր, բայց փաստը արձանագրում եմ:
Նրանք, որ ասում են, թե Հայրիկյանն ամենից շատ է երեւացել հեռուստաեթերում, մոռանում են, որ երեւացել եմ, ոչ թե քարոզող, այլ ահաբեկչության ենթարկված անձ»:
Անդրադառնալով ՍԴ-ից ընտրությունները հետաձգելու իր դիմումը հետ վերցնելուն՝ ասաց, որ դա արել է նաեւ Անդրիաս Ղուկասյանի համար. « Երբ մոտեցա Անդրիասին ու ասացի, հնարավոր է միասնական թեկնածու լինի, դուրս կգա՞ս հացադուլից, որովհետեւ ինքը մահվան շեմին է կանգնած, երբ նա ասաց մինչեւ ընտրությունները շարունակելու եմ, իսկ ես նրան հավատում էի, իմ խղճին վրա զգացի այդ ծանրությունը, որովհետեւ ընտրությունները հետաձգելու դեպքում զոհասեղանին եմ դնելու Անդրիասին: Ինձնից էր կախված հետաձգե՞լ, թե՞ ոչ:
Ասում են՝ Հայրիկյանը կայունության խորհրդանիշ էր, բայց մի օր հետո հետ վերցրեց: Բայց ես ասել էի, որ չի բացառվում, որ հետ եմ վերցնելու: Թղթերը հանձնելուց հետո պարզվեց, որ օրենքով միայն մեկ օր ունեմ, ու երկու արժեքներից պետք է որոշեմ՝ որին եմ նախապատվություն տալիս՝
Կարդացեք նաև
Հայրիկյան նախագահի թեկնածո՞ւ, թե՞ Հայրիկյան քաղաքական գործիչ:
Նախապատվությւոնը պետք է տայի ընդհանրական արժեքին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անդրիաս,մի հատ թքի,էլի,դրա երեսին: