Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարության պատասխան նամակում բացակայում են անհրաժեշտ վիճակագրական տվյալները

Փետրվար 12,2013 13:18

Կապանում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը (լուսանկարում) հունվարի 22-ին բաց նամակով դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին` ըստ մարզերի 2007թ-ից մինչև 2012թ ներառյալ հանրապետությունում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով ախտորոշված քաղաքացիների քանակային վիճակագրական տվյալների տրամադրման խնդրանքով:

«ԶԼՄ-ներում և քաղաքացիների շրջանում հաճախակիացել են Սյունիքի մարզի բնակչության առողջական խնդիրների մասին ահազանգող քննարկումները, որոնց դեռևս չեն անդրադարձել պատկան մարմինները: Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ծավալների աննախադեպ աճը` մենք ցանկանում ենք համեմատել Սյունիքի մարզի և այլ մարզերի բնակչության շրջանում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների քանակային վիճակագրական տվյալները», – հիմնավորել էր Ա. Փարսադանյանը:

Հ/կ նախագահն արդեն ստացել է նախարարին հասցեագրված նամակի պատասխանը,  որտեղ բացակայում են պահանջված տվյալները եւ  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն ի պատասխան գրությանը՝ նշել է, որ բժշկական վիճակագրության տնօրինողը ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության տեղեկատվական-վերլուծական հանրապետական կենտրոնն է, ուր կարող են  դիմել անհրաժեշտության դեպքում: Պարոն Փարսադանյանը մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց, որ մտադիր  է այդ տեղեկատվությունը ստանալու համար այս անգամ դիմել ուղղորդված կառույցին:  «Առնվազն զարմանալի է, որ նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում, քանի որ պատասխան նամակում ուղորդված կառույցը պատկանում է առողջապահության նախարարությանը: Դեռևս խուսափում եմ հայտարարել, որ ԱՆ-ն խախտում է տեղեկատվության ազատության մասին օրենքը, բայց ուղղորդված կառույցից անհրաժեշտ տեղեկատվությունը չստանալու դեպքում դատական գործընթաց սկսելը անխուսափելի կլինի: Բնակչության համար այս տեղեկատվությունը խիստ պահանջված է և մենք վճռական ենք բացահայտելու իրական պատկերը», -հավելեց Ա. Փարսադանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728