Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ իրեն հանցագործություն կատարելու մեջ կմեղադրեն ընտրությունների ավարտից հետո, ճիշտ այն ժամանակ, երբ իրենց իշխանություններն ցանկալի թվեր գրեն, միջազգային դիտորդներն էլ գնան Հայաստանից:
«Անցյալ տարի հունիսից, երբ հայտարարեցի իմ թեկնածությունը դնելու մասին, սկսեց հարցերի մի շարք, որը սկսեց ձեզանից, միգուցե դուք էլ չեք ենթադրել թե ինչու է այդ հարցերն առաջացել ձեզ մոտ…Նաիրի Հունանյանից սկսած… Բայց ես չէի կարող Նաիրի Հունանյանի խմբի հետ կապ ունենալ, քանի որ Վազգեն Սարգսյանի եղբայրը իմ դասընկերն է եղել, համակուրսեցին, ես նրանց տուն եմ գնացել-եկել, մենք ընտանիքներով ենք մոտ եղել»,-ասաց Սեդրակյանը, ըստ որի՝ ֆոն է ստեղծվում, որ իրեն ներկայացնեն իբրեւ տեռորիստ:
Սեդրակյանը շեշտում է. «Ես երբեւք ոչ մի քրեական գործում ներգրավված չեմ եղել, ոչ հոկտեմբերի քսանյոթի, ոչ էլ` Հայրիկյանի մահափորձում, եւ ոչ էլ այլ գործերում»:
Սեդրակյաննն իրեն լուրջ մրցակից է համարում իշխանություններին ու այնպես չի, որ ինքը խոչնդոտ չի եղել որպես թեկնածու, ու ըստ նրա, նույնիսկ ադրբեջանական մամուլն է անդրադարձել իրեն, իր առաջատար լինելուն, հղում անելով հայկական լրատվամիջոցներին:
Կարդացեք նաև
Հայրիկյանի մահափորձով ձերբակալվածների մասին էլ ասաց, որ հակված է կարծելու, թե նրանց ուղղորդում են, որ գործեն իր դեմ, օրինակ Սամվելին, որին նա փոքր ժամանակից է ճանաչել, ասում է, որ նա երբեք զենք չէր վերցնի ձեռքը, ու հանցագործության չէր գնա. «Արդյոք Սամվելի ու Խաչիկի իրավունքները պաշտպանվո՞ւմ են, կա՞ արդյոք փաստաբան, որը պաշտպանում է նրան: Մեկը լավ նստած է դեղերի վրա ու, որ կես ժամ ուշանա՝ ինչ ուզեն, կգրի, մյուսն էլ` եղբայրն է նստած…»,-ավելացրեց Սեդրակյանը, ըստ որ Սամվելը, որի եղբայրը բանտում է, բազմիցս իրենից փող է խնդրել եղբոր «հարցերը քննիչների հետ լուծելու համար» եւ հիմա չգիտի, գուցե որոշ ժամանակ անց դա էլ շահարկվի, թե ինքը գումար է տվել նրանց, որ…
Ի դեպ, Վարդան Սեդրակյանի այսօրվա ասուլիսին ներկա էին միջազգային դիտորդները:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ամեն ինչի պատրաստ են էս տականքները, մենակ Սեդրակյանին խաղից հանեն, բայց չի ստացվելու.
Թե ինչ դավատրություն է, դժվար է գուշակել, բայց որ սա ռոբսի,՝ կոբրայի և սս-ի,՝ պզե-ի
հերթական հայկական սերյալներից է, չեմ կասկածում: