Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանը նոր մանրամասներ բացահայտեց Պարույր Հայրիկյանի գործով ձերբակալվածների ու իր կապերի մասին

Փետրվար 12,2013 12:41

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը «Հայացք» ակումբում նոր մանրամասներ հայտնեց Հայրիկյանի գործով ձերբակալվածների մասին. «Ամռանը ես գումար էի տվել, որ այդ տղաները տարածեն իմ հարցազրույցները, բայց օրեր առաջ գնացել տեսել ենք, որ դրանք հինգ-վեց հազար օրինակով դրված են նրանց տանը: Փաստորեն չեն տարածել, ու չգիտեմ թե ինչու: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես արվել, թե թմրանյութի ազդեցության տակ, թե ինչ, դեռ պարզ չի ու վստահ եմ, շուտով հնարավոր է ինչ որ բաներ հայտարարեն իմ մասին: Այդ տղաներից Խաչիկը Քանաքեռում հայտարարել է, որ Վարդան Սեդրակյանը ունի հատուկ պատժիչ ջոկատներ, ու ինքը դրա հրամանատարն է եւ, որ ես նրան ասում եմ՝ գնա ծեծի, պատժի եւ այլն»:

Էպոսագետը չի հասկանում թե ինչու են այդ մարդիկ նման կերպ վարվել, ըստ նրա, հավանաբար վերջինները սարսափելի խոցելի են եղել ու կառավարելի:

«Այժմ ես ամեն ինչ թողած՝ զբաղված եմ պատմելով Սամվելի եւ Խաչատուրի կենսագրությամբ, բայց պահանջում եմ, որ համապատասխան կառույցները հայտարարեն, Վարդան Սեդրակյանը կամ մեղավոր է, կամ` ոչ»,-հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Ամեն ինչի պատրաստ են էս տականքները, մենակ Սեդրակյանին խաղից հանեն, բայց չի ստացվելու

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728