Լրահոս
Օրվա լրահոսը

Էթիկայի հանձնաժողովն այլեւս իր նպատակին չի ծառայում

Փետրվար 12,2013 12:20

ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել, որ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցելու պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ։ Հիշեցնենք, որ այդ հարցով էթիկայի հանձնաժողովին էր դիմել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Ուշագրավն այն է, որ երեկ Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչնեիը, այլեւ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը (նկարում), ու սա այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն եւս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր եւ ստորագրել էր այդ նախաձեռնության տակ։ Ընդ որում, հանձնաժողովում ԲՀԿ-ականի դիրքորոշումը եղել է որոշիչ, քանի որ հիմա էթիկայի հանձնաժողովը կազմված է 3 իշխանական, 3 ընդդիմադիր եւ 1 այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներից (այժմ նախագահում է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը):

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, թե Ռուստամյանի դիմումի մեջ իրավական անընդունելի ձեւակերպումներ կան։

Իսկ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանձնաժողովն այլեւս իր նպատակին չի ծառայում, քանի որ քվեարկություններն արդեն կանխորոշված են, ու ՀԱԿ-ը ճիշտ կանի՝ քննարկի իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728