Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Ճիշտ կլինի պատրաստվել ընդդիմության հոգեհանգստին»

Փետրվար 12,2013 12:11

Հատված «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի հարցազրույցից:

Հետևելով նախընտրական քարոզարշավին՝ տպավորություն է ստեղծվում, որ ոչ իշխանական թեկնածուների պայքարը միմյանց դեմ է ուղղված։ Միմյանց դեմ հակաքարոզչություն անելու պատճառները և նպատակները որո՞նք են։

– Այդ թեկնածուները հենց դրա համար էլ ներդրված են։ Իրական, երկիրն այս վիճակից հանելու ունակություն կրող թեկնածուի համար այն մյուսները գոյություն չպետք է ունենային, նա պետք է գնար իր ճանապարհով։

Շատ է խոսվում այն մասին, որ ընդդիմությունը հատկապես թեկնածու չառաջադրելով՝ լիովին կորցրել է վստահությունը ժողովրդի մոտ։ Մոտ ապագայում այդ վստահությունը վերականգնելու հեռանկարներ տեսնո՞ւմ եք։

– Ընդդիմությունը լիովին կորցրել էր վստահությունը ժողովրդի մոտ, դրա համար էլ չառաջադրվեց։ Նրանց այս ճակատագիրը դեռ տարիներ առաջ եմ կանխատեսել։ Ճիշտ վարված կլինենք, եթե պատրաստվենք ընդդիմության

հոգեհանգստին։

Հայ ազգային կոնգրեսը կուսակցության (ՀԱԿ) վերածելը որքանո՞վ է նպատակահարմար։ Այսօր ՀԱԿ շրջանակներում այդ հարցն է քննարկվում, որի անհրաժեշտության մասին հայտարարել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

– Լևոն Տեր-Պեւորոսյանը մեկ անգամ ձախողվել է՝ որպես ՀՀ նախագահ, մեկ անգամ էլ պարտվել է ընտրություններում, դրանից հետո ձախողում են ունեցել իր սկզբնավորած շարժումը, ՀԱԿ-ը։ Միևնույն առաջնորդը քանի՞ անգամ պիտի պարտվի, որպեսզի մարդիկ վերջապես հասկանան, որ նա այն առաջնորդը չէ, ով կկարողանա երկիրը հանել այս վիճակից։

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728