Երեկ Սարյանի պուրակում տեղի ունեցավ «Ազատության հրապարակ» նորաստեղծ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած առաջին միջոցառումը, որտեղ հռչակվեցին նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները:
Հավաքվածների հարցերին պատասխանում էր Գագիկ Ջահանգիրյանը, որը համոզված է, թե իրենք կկարողանան ստեղծել այն Հայաստանը, որտեղ ցանկանում են ապրել: Հարցերը հիմնականում վերաբերում էին սոցիալական թեմաներին: Քննարկումից դուրս մնացին առաջիկա ընտրությունները, քանի որ հավաքվածները վճռել են, որ ընտրություններին իրենք չեն մասնակցելու: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի անդամները հռչակեցին նախաձեռնության արդեն հստակեցված նպատակներն ու անելիքները:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ