Հատված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Հայրիկյան, միասնական թեկնածուի հույս այլեւս չկա՞։
– Չէ, ո՞վ ասաց։
– Դուք այդ հարցով արդեն խոսե՞լ եք մյուս թեկնածուների հետ։
Կարդացեք նաև
– Միասնական թեկնածուի հարցով ես հրապարակային խոսակցություն եմ սկսել, եւ բոլոր պարկեշտ մարդիկ հրապարակային խոսակցությունը պետք է ողջունեն, որովհետեւ խոսքը վերաբերվում է հանրությանը, ոչ թե՝ ինձ։ Հրապարակային պատասխան էլ սպասում եմ, չնայած՝ մասնավորն էլ չեմ բացառում, մասնավոր նամակագրություն էլ կա, ամեն ինչ դեռ կորած չէ։
– Իսկ ո՞վ կարող է դառնալ այդ թեկնածուն։
– Դա հեչ կարեւոր չի, հեչ։
– Հրանտ Բագրատյանն այսօր ուրիշ բաներ է ասել… (հարցը կիսատ է մնում):
– Ուրեմն, Բագրատյանի համար դա կարեւոր է, եթե նա այդպես է խոսում, ինձ համար հեչ կարեւոր չէ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»