Թուրք – սիրիական սահմանը հատելիս սիրիացիների տեղափոխող ավտոբուս է պայթել:
Թուրքական կողմի փոխանցմամբ` պայթյունից առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում նաեւ թուրքեր, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջի խոսքով` կառավարությունը ուսումնասիրել է պայթյունի բոլոր հնարավոր պատճառները, ներառյալ` մահապարտ ահաբեկիչի վարկածը, սակայն նա վաղ է համարել ենթադրություններ անել:
Հովհաննես Շողիկյան
«Ազատություն» ռադիոկայան