Փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիսի Օրբելյան փողոցի մոտակայքում քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լուսինե Գալստյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:
Կարդացեք նաև
ԱԻՆ