Երկու տեղական հեռուստաընկերություն, մեկ ռադիո և մի շարք տպագիր թերթեր. սրանք էին նախընտրական քարոզարշավի գործիքները 20 տարի առաջ: Այսօր նման հաշվարկն անհնար է:
Հեռուստաընկերությունները, տպագիր մամուլը, նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետն իր բազմաթիվ գործիքներով բոլորովին փոխել են ընտրարշավի պատկերն ու ռիթմը: Ինչպիսի՞ն էր զլմ-ներ-քարոզարշավ կապը նախորդ ընտրություններին:
1991թ.-ի նախագահական ընտրությունները համընկան Հայաստանում տպագիր մամուլի վերածննդի ժամանակշրջանի հետ: Այն ժամանակ թերթերն ազդեցիկ էին: «Հայաստանի Հանրապետությունը», «Ազգը», «Երկիրը», «Անդրադարձը», «Մունետիկը» եւ մյուս օրաթերթերը կարողանում էին ազդել հասարակական կարծիքի ձեւավորման վրա:
Անկախ հեռուստաընկերություններ դեռ չէին ձեւավորվել: Պետական հեռուստաընկերության եթերում լրատվական-քաղաքական հաղորդումներից առանձնանում էր «Հայլուրը»: Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում լրատվամիջոցների աշխատանքը չի դիտարկվել ոչ միջազգային, ոչ տեղական կազմակերպությունների կողմից: Այդ շրջանում՝ համընդհանուր ոգեւորության ալիքի վրա լրատվամիջոցների դերը ընտրությունների ելքի հարցում այնքան էլ որոշիչ չէր:
1996թ.-ի նախագահական ընտրություններն առաջինն էին, որոնց լուսաբանման համար համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողներին հավատարմագրեր էր շնորհել:
Ընտրությունները թեժ էին, լրատվամիջոցներով պայքարն էլ սուր էր: Հատկապես մեծ էր հեռուստատեսության դերը: Անվճար եթերաժամանակից բացի՝ թեկնածուները կարող էին օգտվել նաև վճարովի քաղաքական գովազդի հնարավորությունից: 1 րոպե եթերաժամի գինը սահմանվել էր 20 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մանրամասները կարդացեք այստեղ: