ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածները իրո՞ք աշխատել են ձեր տանը, դուք ճանաչո՞ւմ եք նրանց, թե ոչ, ասաց. «Այո աշխատել են, մեկը ռեմոնտ է արել, մյուսն էլ` նրա շոֆերն է եղել»:
Հաջորդ հարցին էլ, իսկ ի՞նչ կապ ունեք դուք այդ ամենի հետ, ձեզ ինչ որ բանի մե՞ջ են ներքաշում, Սեդրակյանը ասաց. «Իշխանությունները հստակ գործ են կազմակերպում կոնկրետ իմ դեմ: Հիմա ես անձեռնմխելի եմ, ոչինչ չեն անում, բայց ընտրությունների ավարտից հետո, երբ դիտորդներն էլ կգնան Հայաստանից, փետրվարի 25-ի կողմերը շատ ռեալ կգան եւ ինձ կձերբակալեն»:
Սեդրակյանը խոսքով` Aravot.am-ը դեռեւս դեկտեմբեր ամսին իրեն ներկայացրել էր որպես տեռորիստ, բացի այդ լրատվամիջոցները գրում էին, որ Նաիրի Հունանյանի հետ է կապ ունեցել, հարցաքննվել Տիգրան Նաղդալյանի գործով, իրանական, ռուսական հատուկ ծառայությունների սպա է եղել, եւ այլն. «Հիմա այս ամենի նպատակն է ինձ ներկայացնել իբրեւ հզոր մի տեռորիստի, որն ունի խմբեր եւ քաղաքական հաշվեհարդարներ է տեսնում ցանկացածի հետ, որովհետեւ բոլոր թեկնածուներից միակ թեկնածուն ես եմ, որը առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ: Սա կարող են վիճարկել բոլորը, բայց Սերժը հո գիտի, որ դա այդպես է: Ես միակ թեկնածուն եմ, որ քարոզարշավների ժամանակ հստակ խոսել եմ մարտի 1-ի գնդակահարությունների մասին, այն միակ թեկնածուն եմ, որն ասել է, որ այս նախագահը կեղծում է իր անցյալը»:
Այսինքն ձեր գլխին սարքո՞ւմ են՝ մեր այս հարցին նա պատասխանեց. «Սա քաղաքական հաշվեհարդար է: Ու հաշվեհարդարն արվում է քաղաքական պրոցեսներից հետո քրեական հոդվածներով, որ ոչ թե այս մարդուն իր գաղափարների համար են հալածում, այլ նրա, որ նա մի կեղտոտ մարդասպան է»:
Կարդացեք նաև
Էպոսագետը նշեց, որ լրատվամիջոցներից մեկն իրեն այնպիսի հարց է տվել, որ այդ ինֆորմացիան հաստատ նախաքննության մարմնից է դուրս եկել,. «Ասում էին, որ ես անցյալ տարի ամռանը իմ VOLVO-ն վաճառել եմ ձերբակալվածներից մեկին` Խաչատուրին, ասել էի՝ այո, այդպես է, իսկ լրատվամիջոցը փոխել ու գրել է, որ նվիրել եմ, բայց ինչո՞ւ պիտի նվիրեմ, հիմա ո՞վ է ում մեքենա նվիրում: Ես վաճառել եմ 6000 դոլարով ու պայմանավորվել, որ նա ամսեկան 500 դոլար տար: Նա արդեն 1500 տվել է, բայց փաստաթղթերով մեքենան դեռ իմ անունով է, ես ասել եմ, որ լրիվ գումարը կփակի՝ նոր կանվանափոխենք»:
Սեդրակյանը համոզված է, որ իր գլխին դեռ շատ բաներ կսարքեն, նրա խոսքով`«Ես վստահ եմ՝ դեռ ձայնագրություններ էլ կհայտնաբերվեն, այսօրվա տեխնիկայի շնորհիվ ամեն ինչ հնարավոր է ու շատ բան կարող են անել: Ես Սերժ Սարգսյանին 88 թվից գիտեմ, այնպես որ ես իր գործելաոճին լավ ծանոթ եմ:Բայց մի բան էլ ասեմ` անկախ ամեն ինչից, ինքը ինչ էլ ուզենա անի, միեւնույն է, նախագահը ես եմ լինելու»,-վստահեցրեց թեկնածուն:
Իսկ վաղը կայանալիք իր ասուլիսի համար էլ ասաց. «Էն, որ ասում են «ա տանցի բուդո՞ւտ», վաղվա իմ ասուլիսին դա էլ է լինելու, շատ բան է լինելու…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ես ամենաստոր ճղճին արարքը սս-ից սպասում եմ:
Բանականաբար էդպես էլ պետք է սարքեին: Միակ թեկնածուն է, որ իրենց կողմից չի իջեցված ու իրենց չի ենթարկվում.
Սեդրակյանին ընդամենը մեկ-երկու անգամ է տեսել, երբ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր անվտանգության հարցերով. էլ երբեք չի տեսել
https://168.am/2013/02/12/179869.html