Ըստ ընտրողների, ինչպես Մարտի 1-ը սարքեցին ու ժողովրդին շեղեցին, հիմա էլ՝ կրակոցը
«Բագրատյանի համախոհներից ենք եւ մենք միասին շատ երկար ժամանակ աշխատել ենք Կոնյակի գործարանում: Այնպես որ, սիրով եկել ենք, որ տեսնենք՝ ի՞նչ է վերջը լինում էս երկրի, էս անարխիա երկրի: Թողեք հանգիստ ընտրություն, բարեխիղճ ընտրություն անենք՝ մարդկային ձեւով: Ի՞նչ են ուզում մեզանից, չեմ հասկանում»,- Aravot.amի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հրանտ Բագրատյանի հետ Ազատություն հրապարակում հանդիպման եկած ընտրողներից մեկը:
Քարոզարշավի մասնակիցներից մեկի խոսքերով էլ՝ «Ուզում եմ, որ ով որ լինի նախագահ, էս օլիգարխներին ասի՝ հերիք ա, ինչքան կերաք, մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեք: Մենակ արդարություն լինի, էլի, մի քիչ ժողովրդի մասին մտածեք»:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին՝ ընտրողը նկատեց. «Չեն բացահայտի, սենց կպահեն դրանք: Այ հիշեք, եթե բացահայտեցին, էտի սարքած գործ է: Խառնաշփոթություն է: Քոչարյանի ժամանակ Մարտի 1 ստեղծեցին, խառնաշփոթություն, չէ՞: Հիմա էլ սա: Ժողովրդին շեղում են, շեղում՝ ամեն կողմից»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գործող նախագահին՝ նրա դիտարկմամբ՝ «Քանի կար, ասում էր՝ «Առաջ դեպի Հայաստան», հետո՝ «Հավատանք, որ կատարենք, փոխենք», հիմա էլ՝ ազատ… ի՞նչ Հայաստան, «Ապահով Հայաստան»: Էդ ապահովը ի՞նչ է, մենք ո՞ր պետության մեջ ենք, որ պիտի ապահով լինենք:
Ընտրողները Հրանտ Բագրատյանին խնդրում էին, որ խաղաղություն լինի եւ ճանապարհները բացեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ