Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժը դրսի մարդ է, Րաֆֆին՝ մաֆիայից դուրս, Հրանտ Բագրատյանը՝ ՀՀՇ-ական» (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 23:53

Արեշցիների դիտարկումները՝ նախագահի թեկնածուների մասին

«Թալեաթ փաշան մենակ Արեւմտյան Հայաստանի ժողովրդին էր կոտորում, նա անասուններին, բնությանը ձեռք չէր տալիս, որովհետեւ իր հարստություն էր: Իսկ սրանք ժողովրդական պատերազմ սկսին, ժողովրդին կոտորին, բնությունը կոտորին, անասունները՝ նույն ձեւի: 3 տեղից ժողովրդին թշնամի եղան: Էդ էլ ՀՀՇ-ականները: Ըհը՝ հասարակ բան»,- նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Էրեբունի համայնքում քարոզարշավի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեցին Արեշի բնակիչները:

Մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն նախագահական ընտրություններից, որեւէ թեկնածուի չե՞ն հավատում, նրանցից մեկը պատասխանեց. «Րաֆֆուն, որովհետեւ այդ մարդը իսկական է, դուրս մաֆիայից: 8 հոգի բան են մնացել, նաղդի ինչ որ է, Րաֆֆիից լավը չկա: Սերժը՝ դրսի մարդ որպես, որ երկիրը քաղաքականապես ներքին գործեր…բան, բայց տան մեջը ոչ մի բան չի անում, ժողովրդի համար, բանվոր դասակարգի համար: Սաղ մաֆիան ա»:

Նրանք երկրում ստեղծված իրավիճակի համար մեղադրում էին Սերժ Սարգսյանին, բայց նրանից ավելի շատ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին. «Երբ որ մարդիկ շենքի ֆունդամենտ են դնում, ուղիղ եթե դրին, ուղիղ էլ կգնա: Երբ որ թեք դրին, սխալ դրին, սխալ էլ կգնա: ՀՀՇ-ականները նույն բանը դրել են, այսօր ասում են՝ սենց ենք անում, նենց ենք անում»:

Թե ի՞նչ կարծիք ունեն Էրեբունի համայնքի բնակիչները ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին, նրանք այսպես պատասխանեցին. «Լեւոնը առաջին էտապը քանդեց, երկրորդ էտապն էլ կքանդի: Լեւոն Տեր-Պետրոսյանը եթե լավ լիներ, կասեր՝ մենք սոված մնանք, զավոդները չքանդենք: Չպիտի քանդեր, եթե իսկական պրեզիդենտ էր: Նա համար առաջին թշնամին է հայ ժողովրդի: Քանդել են,եկել են էսօր բա՞ն են անում»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պատերազմ ենք ունեցել, պապիկները չհամաձայնեցին՝ ասելով, որ պատերազմը հաղթել է ժողովուրդը, եւ պատերազմ բոլոր երկրներն էլ տեսնում են: Պապիկը չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը:

Մի արեշցի էլ, ցույց տալով «Անահիտ» միավորման շենքը, ասաց, որ ժամանակին 100-200 հոգի աշխատում էին. «Աշխարհում ոչ մի թուրք այդ ձեւի վնաս չի տվել մեզ, ինչ որ տվեց ՀՀՇ-ն: Որովհետեւ այն ծերունի մարդիկ, որոնք կոպեկներով փող էին հավաքել իրենց վերջին օրվա համար, մի գրչի հարվածով ոչնչացրին ու ոչինչ չտվին: Չասին՝ էդ մարդկանց կտրում ենք հողից, վաղը մեռավ՝ ինչո՞վ պիտի թաղեն դրան: Դա արեց Լեւոնն իրա խմբով, ուրիշ բան չունեմ ասելու»:

Մեր հարցին՝ իսկ գործող նախագահից գո՞հ եք, նա պատասխանեց. «Ներկայիս նախագահից գոհ չենք, որովհետեւ էս դրած հիմքի վրա նրանք շարունակեցին: Եթե հիմքը դրվեր մաքուր, չէ՞ որ պետությունը նոր ծնված երեխա էր՝ նոր, մաքուր, անաղարտ: Նրան պիտի գրկով պահեին, տաք վիճակում պահեին, աճեցնեին՝ մեծանար: Դրեցին ու երեխային դրին ցրտի ու սառնամանիքի տակ, ուղղակի ոչնչացրին»:

Ավելի ուշ Հրանտ Բագրատյանը այս պապիկներին բարձրախոս տվեց եւ հնարավորություն տվեց իրենց բոլոր դժգոհությունները հրապարակային ասելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ ողորմելի տեսարան: Հետաքրքիր է հայրիկին, քանի օր են պատրաստել, այդ երեք հարցը
    տալու համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728