Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 13-ին նշանակված Նոնիտո Դոներ (Ֆիլիպիններ)-Գիլյերմո Ռիգոնդո (Կուբա) մենամարտը, հնարավոր է, չկայանա կուբացու՝ հերթական մարզչին փոխելու պատճառով:
Լրատվամիջոցները գրում էին նաեւ, թե այդ դեպքում ֆիլիպինցու ամենահավանական մրցակիցն այդ դեպքում լինելու է Վախթանգ Դարչինյանը, որը ռեւանշ մենամարտի հնարավորություն կունենա: Սակայն նույն ԶԼՄ-ները այժմ էլ գրում են, թե Ռիգոնդոն արդեն ստորագրել է պայմանագիրը, թեեւ որոշ մանրամասներ դեռ պետք է համաձայնեցվեն: Ըստ որոշ տեղեկությունների էլ՝ Դոների թիմը դեռ պայմանագրի ստորագրման մասին լուրը չի հաստատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ