Գովք Տարոն Մարգարյանին
Երեւանի Նուբարաշեն համայնքի բնակիչ, 86-ամյա Ազնիվ Գրիգորյանն արդեն չորս տարի է, ինչ կուսակցական է: Անդամակցում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն, ի դեպ, տիկին Ազնիվի առաջին եւ միակ կուսակցությունն է: Այսօր նա էլ էր ներկա ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի հետ հանդիպմանը: Հարցին` ինչո՞ւ է որոշել այդ տարիքում քաղաքականությամբ զբաղվել ու ՀՀԿ-ին անդամագրվել, որի հինգ տարվա իշխանությունից շատերն են դժգոհ, տիկին Ազնիվն անկեղծորեն խոստովանեց, որ ինքն ինչ հարցով դիմել է, իրեն չեն մերժել: Սակայն, չցանկացավ «մանրանալ», թե ի՞նչ հարցերով է դիմել: Միայն ասաց, որ շատ գոհ է քաղաքապետ Տարոն Մարգարյանից ու իրենց վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանից` իր հողը սեփականաշնորհելու համար: Գործը սկսել են երեք տարի առաջ, երկու ամիս առաջ փաստաթղթերն իրեն են տվել: «Ուզում եմ ասեմ, որ Տարոնը շատ լավն ա, իրա մերը մի չորսը հատ պտի իրանից բերեր»:
Թեպետ համաձայնեց, որ 18 հազար դրամ թոշակով այսօր Հայաստանում չես ապրի, բայց անկոտրում ՀՀԿ-ականն ասաց, որ դժգոհ չէ: Աղջիկն օգնում է, էլի կօգնի:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ստրկամիտ ժողովուրդ: