Երեւանում ավարտվել է հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են Երեւանի հրաձգության մարզադպրոցի, Վանաձորի, Գյումրիի, Զինաիդա եւ Յուրի Սիմոնյանների անվան մարզադպրոցների, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած 60 հրաձիգներ: Նրանք մրցել են օդամղիչ ատրճանակ եւ հրացան, ինչպես նաեւ վազող թիրախ մրցաձեւերում: Հաղթողներ դարձել են.
10 մետր, օդամղիչ հրացան. Հրաչ Բաբայան, Մարիամ Միքայելյան
10 մետր, վազող թիրախ, նորմալ վազք՝ Ռազմիկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան
10 մետր, օդամղիչ ատրճանակ՝ Ռոմիկ Վարդումյան, Նինո Սուլաքվաձե
10 մետր վազող թիրախ, խառը վազք՝ Ռազմիկ Մինասյան, Աննա Հակոբյան:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է հայաստանցի հրաձիգների ցույց տված արդյունքներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ