Տարիների ընթացքում տարբեր երկրների առաջնորդների կողմից Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը բազմաթիվ նվերներ է ստացել: Բայց այժմ, երբ նա որոշել է հրաժարական տալ, ի՞նչ է պատրաստվում անել այդ բոլոր նվերների հետ: Գրում է «Հաֆինգթոն փոստ» թերթը:
Թերթը ներկայացնում է լուսանկարներ, որտեղ տարբեր երկրների առաջնորդներ Հռոմի Պապին նվերներ են հանձնում: Լուսնկարների մեջ առկա է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հռոմի Պապին մի արձանիկ նվիրելիս, որը խորհրդանշում է երկու կանանց, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ ձեռագիր մատյան են փրկել: Սերժ Սարգսյանն ու Հռոմի պապը հանդիպել էին Վատիկանում, 2011թ. դեկտեմբերի 12-ին:
Հռոմի Պապն այսօր հայտնել է, որ պատրաստվում է հրաժարական տալ փետրվարի 28-ին:
Լուսանկարը՝ «Ֆրանս պրես» գործակալությանը, հեղինակ՝ Գաբրիել Բուիզ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ