Լրահոս
Օրվա լրահոսը

Ամալյանը հերքում է, որ իրենից «վերեւ» Միքայել Մինասյան կա (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 19:57

ՀՌԱՀ նախագահը վստահեցնում է, որ միայն ինքն է կարգավորում ԶԼՄ-ների աշխատանքը

Քննադատություններ կան, որ հեռուստաընկերությունները, որոնք ղեկավարվում են մեկ կենտրոնից, ընդդիմության թեկնածուների  քարոզարշավները լուսաբանելիս, կադրում ցուցադրում են քիչ թվով մարդիկ՝ հավաքված հոծ բազմությանը ցույց չտալով, եւ հատուկ չսափրված դեմքեր են ցույց տալիս՝ մանիպուլյացիայի դիմելով, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին՝ կոստյումով, փողկապով բարեկիրթ մարդկանց:

Այս մասին Aravot.am-ի հարցին, թե որքանո՞վ են տեղին այդ քննադատությունները, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց, որ քննադատություններ միշտ կան, բայց դրա մեջ այնքան անհեթեթություն եւ ենթադրություն է տեսնում, որ գերադասում է այդ քննադատողներին ընդհանրապես չպատասխանել. «Քննադատությունները անհեթեթ են: Չի կարող քննադատություն չլինել, բայց այսինքն այդ քննադատողները պիտի ասեն, որ հատուկ չսափրված մարդի՞կ են տանում եւ հատուկ ազատում են դատարկ տարածքներ, ասում են, ժողովուրդ, էստեղ մի քիչ նոսրացեք, որ հանկարծ շատ մարդ չլինի: Անհեթեթություն է»:

Փոխարենը՝ Գրիգոր Ամալյանը գերադասեց պատասխանել դիտարկմանը, որ հեռուստաընկերությունները ղեկավարվում են մի կենտրոնից: Նա քմծիծաղ տվեց ու ասաց. «Եթե հեռուստաընկերությունները ղեկավարվում են մի կենտրոնից, ապա այստեղ կա մեծ սխալ՝ չեն ղեկավարվում, կարգավորվում են: Եվ կա մի հատ կենտրոն՝ դա հանձնաժողովն է, որը կարգավորում է լրատվամիջոցների աշխատանքը, ոչ թե ղեկավարում»:

Մենք հստակեցրինք՝ այսինքն, ձեզանից վերեւ ոչ մեկը չի՞ կարգավորում, Գրիգոր Ամալյանը վստահեցրեց. «Այս ոլորտում՝ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728