Երեկ գլխի վրա ստացած վնասվածքներով Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են տեղափոխել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գևորգ Ղուկասյանի որդի Նիկոլային: Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջառվող խոսակցությունների, հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ մտերմություն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված իր ցուցմունքում հայտնել է, թե իր գլխին սառույց է ընկել: Նա բժշկական օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Այս պահին Գյումրու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի առթիվ, կնշանակվի դատաբժշական փորձաքննություն, որից հետո պարզ կդառանա` Նիկոլային իրականում հարվածե ՞ լ են, թե ՞ գլխին սառցակտոր է ընկել: