Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորը գլորված աղջկա գիտակցությունը տեղն է եւ կյանքին վտանգ չի սպառնում

Փետրվար 11,2013 19:36

Այսօր կեսօրին  Գորիս քաղաքի Օրբելի փողոցի մոտակա ձորը գլորված 14-ամյա աղջկա վիճակը այս պահին կայուն ծանր է գնահատվում:    14-ամյա Լ. Գ.-ն  Գորիսի բժշկական կենտրոնում  բժիշկների հսկողության տակ է գտնվում ներկա պահին եւ շարունակում է համապատասխան բուժօգնություն  ստանալ: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գոռ Շեկունցի փոխանցմամբ`    տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, ունի թիակի եւ 12-րդ կողոսկրի կոտրվածք, գիտակցությունը տեղն է եւ կարողանում է  իրեն ուղղված հարցերին պատասխանել:

Հիվանդին այս պահին  հակաշոկային բուժօգնություն է ցուցաբերվում` ցավազրկում, վերին վերջույթի իմուբիլիզացիա եւ այլն: Բժիշկ Շեկունցի խոսքով` հիվանդը դեռ առաջիկա մի քանի օրերին հիվանդանոցում կլինի եւ համապատասխան բուժօգնություն կստանա:

Գորիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանը աղջկա հետ կատարված դեպքի մասին ահազանգ ստացել էր այսօր ժամը 12:55 րոպեին եւ բարձրությունից ձորն ընկած Գորիսի բնակչուհուն բժշկական կենտրոն տեղափոխել: Գորիսում շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի համաձայն` կատարվածն ամենայն հավանականությամբ ինքասպանության փորձ էր:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728