Պակիստանում այս ամսվա վերջին սկսելու են կառուցել այգի` նվիրված Ուսամա Բեն Լադենի հիշատակին, ճիշտ այն տարածքում, որտեղ սպանվեց Ալ Քաիդայի առաջնորդը: Նախատեսված է, որ այգին ունենալու է 20 հա հողատարածք, որում ներկառուցվելու են նաեւ ռեստորան, ժամանցի սրահներ: Չնայած ղեկավարությունը հերքում է այն փաստը, որ այդ ամենն արվում է Բեն Լադենի սպանությունից հետո քաղաքի իմիջը բարելավելու համար, բայց տեղացիները վստահեցնում են, որ այդպես էլ կա: Շինարարության համար արդեն հատկացվել է 30 մլն դոլար:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ