Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի Ալֆա Գամմա Ալֆա կանանց միությունը փետրվարի 9-ին նորաձևության բարեգործական ցուցադրություն էր կազմակերպել: Նպատակ ունենալով հավաքել 10 000 դոլար՝ «Հայ ծնողազուրկ երեխաների օգնության հիմնադրամ»-ին (ՀԾԵՕՀ), աշխարհի հայ ծնողազուրկ երեխաներին է օգնում:: ՀԾԵՕՀ-ն օգնում է ամբողջ աշխարհի հայ ծնողազուրկ երեխաներին: Հայտնում է «Դեյլի սանդայալ» պարբերականը:
Ալֆա Գամմա Ալֆայի բարեգործական բաժնի ղեկավար Մարինե Փիլիպոսին պատմել է, որ նրանք ցանկանում էին նաև սիրիահայերին օգնելու համար գումար հավաքել. «Բարեբախտաբար մենք բավական գումար հավաքեցինք, որպեսզի կարողանանք օգնել երկու կողմերին»:
Պարբերականը գրում է, որ ցուցադրությունը, որը ամենամյա է լինելու, կազմակերպելու համար մոտ մեկ տարվա աշխատանք է կատարվել:
«Հրաշալի ցուցադրություն էր: Բոլոր այս կազմակերպություններին մի նպատակի շուրջ համախմբվելը շատ ոգեշնչող է», – ասել է հանդիսատեսներից մեկը՝ Ռաֆայել Մղդեսյանը:
ՀԾԵՕՀ–ի համանախագահ Գոհար Մարտիրոսյանը բարձր է գնահատել աղջիկների կատարած աշխատանքը. «Ես շատ տպավորված եմ նրանց կատարած աշխատանքով: Ես շատ հպարտ եմ, որ նրանք իրենց շաբաթ երեկոն նվիրեցին կարիքավոր ու լքված երեխաներին, որոնք չունեն ոչ ոք իրենց կողքին, բացի մեր նման մարդկանցից»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ