«Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար»,-այսօր Երեւանի Նուբարաշեն վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հեգնեց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ընտրվելու հաջորդ իսկ պահին ինքը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությաւնը:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ այդ քայլը Ղարաբաղի համար լուրջ վտանգ է ներկայացնում եւ զարմացավ, որ իրեն նման հայտարարություն է թույլ տալիս ինքն իրեն արտաքին հարաբերությունների գծով լուրջ մասնագետ համարողը:
Սերժ Սարգսյանին նաեւ վրդովեցրել էր Րաֆֆի Հովհաննիսյանի մեկ այլ հայտարարություն, թե «եկել են բարու ժամանակները եւ չարը պարտվելու է»: «Էլի սկսեցի՞ք՝ մերոնք, ձերոնք, սեւ, սպիտակ, չար, բարի… անցե’լ են էդ ժամանակները, պրծանք, հասանք, ե՞րբ են հասկանալու էս մարդիկ, որ էս երկիրը մեղք է, ի՞նչ է, էս ժողովուրդը կրա՞կն է ընկել որոշ մարդկանց ամբիցիաների ձեռքը»,- վրդովված հարցրեց Սերժ Սարգսյանը:
Հանդիպման այլ մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
սս-ը դեռ տաք է, կհասկանա 5 տարի հետո, երբ կհետապնդվի որպես,՝ վտանգավոր հանցագործի: