Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպիրանտ. «Ավագ դպրոցը հեշտացնում է հետագա ուսումնական գործընթացը բուհում»

Փետրվար 11,2013 18:23

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթի արդյունքների հայտարարման ու մրցույթի հաղթողներին դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությունը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության եւ պատմության ամբիոնի ասպիրանտ, վկայագրի արժանացած Լեւոն Նազարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացրել է «Ավագ դպրոցում բնագիտամաթեմատիկական հոսքում սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձեւավորման մանկավարժական պայմանների մասին» թեմա. «Թեման ընտրեցի, որովհետեւ ներկայումս վատ է ուսումնասիրված: Խնդիրը կապված է մի կրթական օղակի հետ, որը նոր է մտցվել կրթական համակարգ` մի շարք քննարկումների տեղիք տալով: Մի հատված դեմ է ավագ դպրոցի գոյությանը` այն ժամանակի վատնում համարելով: Թեմայի արդիականությունն էլ կայանում է դրանում, որ փորձել եմ ցույց տալ, որ ավագ դպրոցն իրականում անհրաժեշտություն է ու ունի իր համապատասխան անելիքները»,-ասաց նա:

Նազարյանը նշեց, որ կրթական համակարգում առկա է բացասական միտում, համաձայն որի` ուսումնական գործընթացի հիմքում ընկած են դասագրքերը եւ ուսուցչի խոսքը. «Այսինքն` դեպի ինֆորմացիային անցումը միակենտրոն է տեղի ունենում: Այսօր փորձում ենք դրանից վեր կանգնել, քանի որ ավագ դպրոցի առաջին չափանիշներից է` աշակերտների ուսանումը սեփական ունակությունների` ստեղծագործական կարողությունների, ինքնուրույն տրամաբանության հիմքի վրա: Ավագ դպրոցում հատկապես բնագիտական առարկաները, որոնք առավել հարուստ են այդ հնարավորություններով, առիթ կտան ձեւավորել այնպիսի հատկանիշներ, որոնք աշակերտներին պետք են ոչ միայն դրանք սովորելու, այլեւ կյանքում (օրինակ` խնդրահարույց իրավիճակներում) կողմնորոշվելու համար»:

Ասպիրանտի խոսքով. «Ավագ դպրոցն այսօր ունի թույլ ձեւավորված ուսումնական եւ մեթոդական զինանոց, քանի որ հիմնականում փոխառվել են միջին դպրոցի մեթոդական զինանոցները, ինչը բնական գործընթաց է, որովհետեւ ավագ դպրոցը դեռեւս կայացման կարեւոր փուլում է: Միաժամանակ, ավագ դպրոցն իրենից ներկայացնում է նախամասնագիտացման օղակ, որը տալով համապատասխան հմտություններ` հեշտացնում է հետագա ուսումնական գործընթացը բուհում: Բացի այդ, ավագ դպրոցն իր հիմնական կազմակերպչական գործընթացը իրականացնում է այնպես, որ հետագայում ուսանողների համար հեշտ է լուծվում բուհում ադապտացման խնդիրը, հետեւաբար` բուհ նոր ոտք դրած ուսանողին խորթ չեն թվում դրա ուսումնական-կազմակերպչական ձեւերը: Սակայն շատ առաջին կուրսեցիներ բուհ ընդունվելիս կարծես դպրոցից մեկ այլ միջավայր են «ընկնում», եւ խնդիրներ են առաջանում: Այս առումով ավագ դպրոցը ունի իր դրական ազդեցությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Taguhi says:

    Վերջերս նախագահն իր ելույթում ասաց,որ 18 տարին լրացած տղաները պետք է ծառայության մեկնեն ավագ դպրոցից:Ոնց հասկանալ սա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728