ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանի պահվածքը կարող է նաեւ զավեշտալի իրավիճակ ստեղծել մեր քաղաքական կյանքում: «Ա1+»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Սահմանադրական դատարանից Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու մասին դիմումի հետ վերցնելը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Չի կարելի այդ աստիճան անլրջացնել նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուների պահվածքը եւ չի կարելի ընդհանրապես պետական ինստիտուտների նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալ: Անհասկանալի է` եթե խոչընդոտը անհաղթահարելի էր, ապա չէր կարող երեկ անհաղթահարելի լիներ, այսօր հանկարծ հաղթահարելի դառնալ, մի օր ձեռքը ցավում է, անհաղթահարելի է դառնում, մյուս օրը մի քիչ լավ է` հաղթահարելի է: Դրա բացատրությունը պետք է օր առաջ տա հենց ինքը` Պարույր Հայրիկյանը, եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարգանքը նախագահի այս թեկնածուի կողմից անհրաժեշտություն է»,- կարծում է պարոն Մինասյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ