Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ընտրում են այնպիսի հոտեր, որոնք լրացնում են իրենց սեփական հոտը. Օծանելիքների մասին

Փետրվար 11,2013 17:44

ճիշտ ընտրված բույրը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը: Այն նաև պայմանավորում է անձի տրամադրությունը: Հնում օծանելիք կիրառել են մի շարք հիվանդություններ, օրինակ՝ գլխացավի, նյարդային հիվանդությունների դեմ: Օծանելիքը մեծ դեր է խաղում քաղաքակիրթ մարդկանց կյանքում: Կան անձինք, ովքեր նախընտրում են հակառակ սեռի օծանելիքի բույրը: 16-ամյա Մարտինը խոստովանում է ՝ նախ դատարկում է իր քույրերի օծանելիքները, այնուհետև իրենը. «Մի անգամ դպրոցում դասամիջոցի ժամանակ 3 աղջիկ անցան կողքովս, մեկը հարցրեց. «Վախ ես ինչ լավն ա, Մերի քոնն ա՞»,-պատմում է նա և հավելում,- ժպտացի, բայց ոչինչ չասացի, պարզապես շատ եմ սիրում քաղցր հոտեր և վատ բան չեմ տեսնում, որ տղան ցանում է աղջկա դուխի»: 25-ամյա Սուրենի կարծիքով՝ աղջիկը պետք է օծանելիքը միշտ իր հետ պահի, քանի որ ամենուր, թե շինարարական աշխատանքները, թե վառելիքի կամ այլ բաներից առաջացած հոտերը կպչում են մարդուն, և հնարավոր է՝ տհաճ հոտը ծածկի անուշ բույրը. «Երբ աղջիկը երկար ժամանակ կանգնում ա ծխող տղայի կողքին, հոտը կպչում ա նրա մազերին ու շատ տհաճ բույր ա արձակում: Նա պետք է միշտ թարմացնի իր բույրը»,-ասում է նա: 45-ամյա Վահանը ասում է. «Սիրում եմ, երբ կնոջից անուշ հոտ է գալիս, չէր խանգարի մրգային բույրը: Չեմ սիրում սիգարի և առհասարակ թունդ հոտերը»: Իսկ 20-ամյա Լիանան խենթանում է սուր հոտերի համար: «Պատահել է, երբ մի անգամ սիրահարվել եմ մի տղայի, ում հիմա չեմ հիշում: Բանն այն է, որ նա անցավ կողքովս ու ինձ պարզապես չեզոքացրեց: Շատ հաճելի ու քաղցր հոտ էր գալիս նրա վրայից, այդ օրվանից մինչ վերջերս դաջվել է հիշողությանս մեջ»:
Օծանելիքի բույրը կարող է առաջացնել ցանկություն: Պատահական չէ, որ հանրաճանաչ աստղերը թողարկում են սեքսուլություն հաղորդող բազում օծանելիքներ, որոնք սովորաբար մեծ պահանջարկ են վայելում: Օրինակ՝ վերջերս Մադոննան թողարկեց նոր «Truth of Naked» բուրմունքը: Երգչուհու խոսքով՝ նոր օծանելիքն իր մեջ ներառում է կանխամտածված գրգռում, սեքսուալություն ու կանացիություն: Սակայն ինչպես պնդում են մի շարք ուսումնասիրություններ՝ անցանկալի օծանելիքի բույրը կարող է փչացնել զույգի հարաբերությունները, ինչպես նաև ազդել սեռական հարաբերությունների վրա: Իսկ ինչպես հաղորդում է mediainform.am-ը կայքը, նախըտրած բույրը խոսում է անձի բնավորության մասին: Հանգիստ բնավորության տեր մարդկանց դուր են գալիս թափանցիկ, թեթև բուրմունքները, իսկ շփվող մարդկանց՝ ծաղիկների բումնունքը:

Նույն օծանելիքը կարող է տարբեր «ազդեցություն» ունենալ տարբեր մարդկանց վրա: Պրահայի Կարլով Համալսարանի բժիշկ Յեն Խավլիցեկը իր ուսումնասիրության արդյունքում հանգել է այն կարծիքին, որ մարդիկ սովորաբար ընտրում են այնպիսի հոտեր, որոնք լրացնում են իրենց սեփական հոտը: Փորձի ընթացում բժիշկը կամավորներին առաջարկել է մի թևատակին քսել իրենց նախընտրած հոտը, իսկ մյուսին` պատահական ընտրված հոտ: Այնուհետև վերցնել է նմուշներ, խառնել, և կանանց առաջարկել ընտրել ստացված խառնուրդներից: Պարզվել է՝ այն հոտերը, որոնք կանայք ընտրել էին իրենց համար, իրենց ավելի գրավիչ էին թվում:

Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728