Երեկ ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով: Իսկ այսօր, առանց որեւէ պատճառաբանության, հետ վերցրեց դիմումը:
Ինչպե՞ս է գնահատում հանրությունը Հայրիկյանի այս քայլը. փորձեցինք պարզել անցորդներից: Հարցման մասնակիցներից կեսից ավելին հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, առաջ քաշելով տարբեր պատճառներ (տրամադրություն չունեմ, շտապում եմ, եթե ձայնագրելու եք, ապա չեմ կարող և այլն): Մի մասն ընդհանրապես հետաքրքրված չէ ներկա քաղաքական անցուդարձով և տեղյակ չէ ընտրական զարգացումներին:
Այնուամենայնիվ, պատասխանները տարբեր էին, մոտեցումներն ու հայացքները՝ նույնպես: «Ես կարծում եմ, որ դա կեղծ քաղաքական քայլ է և որևէ դրական արդյունքի միտված չէ: Ուղղակի քաղաքական ինտրիգներ են», «Ընդամենը ժամանակ կշահի, իսկ թե դրա տակն ինչ կա թաքնված՝ հետո կերևա. ոնց որ Գեղամյանի առևտուրը երևաց, այնպես էլ իրենց առևտուրը կերևա վերջում», «Օրենսգիրքը թույլ է տալիս նրան այդ իրավունքը և հետևաբար նա իրավունք ունի հետաձգելու»,-պատասխանում էին անցորդները:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ