«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք» ֆիլմը «Կամուրջ» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) հայկական հրատարակության խմբագրության՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախ կատարած աշխատանքային այցի արգասիքն է: Այս ֆիլմի գլխավոր հերոսները Սիրիայից պատմական Հայրենիք տեղափոխված հայերն են: Սիրիայի պատերազմում զոհ դարձած այս ընտանիքները, թողնելով տարիներով կուտակած իրենց ունեցվածքը, ընկերներին ու հարազատներին, տեղափոխվել են Կովսական (Արցախ), որտեղ նորից սկսել են դասավորել իրենց կյանքը: Այսօր նրանք իրենց սեփական ձեռքերով մշակում են հայրենի հողը, կառուցում տները, զավակներին ուղարկում պաշտպանելու Հայրենիքը:
Ֆիլմի ստեղծման նպատակն էր կրկին հանրության ուշադրությունը հրավիրել այս մարդկանց հիմնախնդիրների վրա: Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարության, բարեգործական կազմակերպությունների և անհատ մարդկանց աջակցությանը՝ նրանք, միևնույն է, թե’ բարոյական, և թե’ ֆինանսական աջակցության կարիք ունեն: Ցանկացած օգնություն, որ կտրամադրվի այս ընտանիքներին, կօգնի նրանց համոզվել իրենց կատարած ընտրության ճշտության մեջ: Չէ՞ որ նրանք չեն գնացել Կանադա, Եվրոպա կամ Ամերիկա, այլ եկել են մեր վերամիավորված հողերը, որոնք ազատագրվել են հազարավոր մարդկային կյանքերի և որբ մնացած երեխաների գնով:
«Կամուրջ»