Աբովյան 3 հասցեի շինարարությունը խախտումներով է. հուշարձանի պաշտպանության համար բողոքի ակցիա էր կազմակերպվել
Այսօր «Մեր քաղաքը» հանրային նախաձեռնության մասնակիցները կազմակերպել էին բողոքի ակցիա Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքի մոտ, ի պաշտպանություն հենց այդ շենքի, որը ըստ ակցիայի մասնակիցների, պատմամշակութային արժեք է, իսկ նոր շինարարության արդյունքում այն նախատեսված է քանդել:
«ԱՕԿՍ»-ի «պաշտպանների» պատմելով, իրենք դիմել են քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններ. այստեղից էլ հաստատել են, որ «ԱՕԿՍ»-ին հարակից տարածքում նախատեսված հյուրանոցի շինարարությունը քաղշիննորմերի խախտմամբ է ընթանում:
Ակցիայի մասնակից Դավիթ Գերավետյանի խոսքերով. «Այս պահին հետաքրքիրն այն է, որ քաղաքաշինության նախարարությունը տվել է այն եզրակացությունը, որ շինարարությունը կատարվում է շինարարական նորմերի խախտմամբ: Նույն եզրակացությունն է տվել է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այսինքն` երկու կառույցներ, որոնք մեր քաղաքում զբաղվում են շինարարության գծով , նրանք ասում են, որ դա խախտումով է ընթանում»:
Կարդացեք նաև
Դավիթ Գերավետյանի ներկայացմամբ` քաղշիննախարարությունից իրենց վստահեցրել են, որ շինարարությունը խախտումներով է, սակայն ուշագրավն այն է, որ նույն նախարարությունը լիցենզիա է տվել «ԼԱՎՈ» շինարարական կազմակերպությանը եւ «Լոքալ Դիվելոփերս» կազմակերպությանը, որի տնօրենն է Սամվել Մայրապետյանը, վերջինս նաև հանդիսանում է կառուցապատողը:
Քանի որ Մշակույթի նախարարությունը ահազանգ էր ստացել տվյալ խնդրի վերաբերյալ, նախարարությունը ներկայացնելու էր եկել հուշարձանների պահպանման գործով զբաղվողԿարո Այվազյանը: Ըստ Կարո Այվազյանի, շինարարության կասեցումը Մշակույթի նախարարության իրավասությունը չէ, դրանով պետք է զբաղվի քաղաքաշինության նախարարությունը:
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ