Բենեդիկտոս XVI-ի կողմից արված հայտարարության համաձայն, գահին նա կմնա մինչև փետրվարի 28-ը
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը երկուշաբթի օրը հայտարարել է իր գահից հրաժարական ներկայացնելու մասին:
Բենեդիկտոս XVI-ի կողմից արված հայտարարության համաձայն, գահին նա կմնա մինչև փետրվարի 28-ը:
Հռոմի պապի համաձայն, նա «բազմիցս խորհել է» իր այս որոշման մասին: Նա ասել է, թե լքում է գահը, քանի որ վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալիորեն թուլացել է՝ «այն աստիճանի, որ պետք է ճանաչեի ինձ վստահված հովվական առաքելությունն իմ կողմից պատշաճ կերպով կատարելու անկարողությունը»:
Կարդացեք նաև
Այս ամսվա վերջ Հռոմի պապի կողմից գահը լքելուց հետո Սուրբ Պետրոսի գահը կմնա թափուր, կարդինալների գաղտնի ժողով կհավաքվի՝ նոր Պապ ընտրելու համար:
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր հայտարարության մեջ ասել է, որ կշարունակի «նվիրված ծառայությունը եկեղեցուն՝ աղոթելուն նվիրված կյանք վարելու միջոցով»:
85-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կդառնա մի քանի դարի ընթացքում Հռոմի առաջին պապը, որը հրաժարվում է իր գահից:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»