Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չափեցին Անդրիաս Ղուկասյանի ճնշումը

Փետրվար 11,2013 16:33

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն բացատրեց, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորեց դադարեցնել հացադուլը։

Հայկ Դարբինյանը շարունակեց պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջկցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛ անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։

Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարարին այցելելությաին համար և խոստացավ անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվեց Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա բժշկական հսկողությունը։

 ԱՆ Մամլո ծառայությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728