Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. Րաֆֆի Հովհաննիսյանը չի շնորհավորի Սերժ Սարգսյանին

Փետրվար 11,2013 16:30


Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը  արձագանքում է Հրանտ Բագրատյանի ասածներին

 – ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը՝ կապված միասնական թեկնածուի գաղափարի հետ, ասելով, որ կմիանա այդ գաղափարին, եթե թեկնածուները հայտարարեն, որ իրենք ընդդիմադիր են եւ որ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում պաշտոն չեն ստանձնելու: Ինչպես կմեկնաբանեիք այն, կարձագանքեի՞ք դրան:

– Մամուլից տեղեկացանք պարոն Բագրատյանի նախապայմաններին: Նախ ասեմ, որ մեզ համար տարօրինակ է իրար հետ բաց նամակներով կամ անուղղակի այլ ձեւով շփման ոճը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ բաց է եղել անմիջական շփման համար, պարբերաբար կապի մեջ է լինում գործընկերների հետ անմիջապես, կամ հեռախոսակապով:

Անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին՝ նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ պատրաստ է քննարկել այդ տարբերակը` առանց նախապայմանների:

Ինչ վերաբերում է ընդդիմություն լինել-չլինելուն, ապա մտահոգիչ է այն, որ մինչ այժմ Հրանտ Բագրատյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի` բազմամյա քաղաքական գործունեությունից պարզ չի դարձել նրա` ընդդիմություն լինելու փաստը: Վերջապես, մենք այսօր արդեն կարող ենք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, քանի որ ազատ եւ օրինական ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթի եւ միակ «պաշտոնը», որ նա կստանձնի, լինելու է նախագահի պաշտոնը, որը նա համարում է ընդամենը սեփական ժողովրդին ծառայելու հնարավորություն: Եվ ով որ իսկապես ընդդիմադիր է` պետք է հավատա ժողովրդի հաղթանակին եւ ապահովի այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Galust says:

    Աչքերիս չհավատացի, որ ներքևի գրածը 2008-ին Սերժին շնորհավորած Րաֆֆիի մասին է..
    Մեզի-ձեզի մեեեեեեեեեեեեեեեեծ ավետիս…., բա չեք ասի Րաֆֆին Ընդդիմադիրի կրծքանշան է ստացել ԱՄՆ դեսպանից (մի քանի մեշոկ էլ փող):
    տենաս էս գրող “ախպերն” ով ա, թազա րաֆֆի ա բացահայտում…

    “Ինչ վերաբերում է ընդդիմություն լինել-չլինելուն, ապա մտահոգիչ է այն, որ մինչ այժմ Հրանտ Բագրատյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի` բազմամյա քաղաքական գործունեությունից պարզ չի դարձել նրա` ընդդիմություն լինելու փաստը:”

    Րաֆֆի, այն ձեռքը, որը չի շնորհավորում, պետք է համբուրել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728