Իշխանամետ «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը 10 000 մանաթ է (մոտ 5 միլիոն դրամ) խոստացել նրան, ով կկտրի «Քարե երազներ» վեպի հեղինակ էքրամ էյլիսլիի ականջը: Գրում է ադրբեջանական «Հաքքին» լրատվականը:
Կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գասիևը «Թուրան» գործակալության հետ զրույցում հաստատել է այդ լուրը. «Անցած շաբաթ մենք քննարկել ենք գրողի հարցը ու այսպիսի որոշում ենք ընդունել: Այն հստակ է և չեղյալ չի հայտարարվի», – ասել է նա՝ պնդելով, որ գրողն իր վեպում վիրավորել է ադրբեջանցիներին՝ նրանց ներկայացնելով վայրենիներ:
«Ինչ պատիժ էլ տրվի, քիչ կլինի Էյլիսլիի համար, այնպես որ, անհրաժեշտ է կտրել նրա ականջը: Այս որոշումը պետք է կատարեն կուսակցության երիտասարդական կառույցի անդամները», – ասել է Գասիևը:
Ադրբեջանցի գրող էքրամ էյլիլիսիի նկատմամբ ճնշումների պատճառը իր վեպում հայերին դրական լույսի ներքո ներկայացնելն է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ