Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

7-ամյա Նարեկին բուժելու համար 500 000 դրամ գումար է պակասում

Փետրվար 11,2013 16:08

 

Ավելի վաղ «aravot.am»-ը տեղեկացրել էր 7-ամյա Նարեկի մասին, ով տառապում է նեյրոլեյկոզ հիվանդությամբ: Երեխան այժմ Գերմանիայում է: Այսօր զրուցեցինք Նարեկի մոր` Նաիրա Մարտիրոսյանի հետ, ով տեղեկացրեց որդու ներկայիս վիճակի մասին: Նա ասաց, որ երեխան գտնվում է հիվանդանոցային պայմաններում: Բժիշկներն արդեն արել են սրտի բացվածք, հիմա պատրաստվում են քիմիոթերապիայի. «Այս պահին Նարեկը իրեն լավ է զգում: Նշանակել են դեղեր եւ պատրաստվում են ոսկրածուծի փոխպատվաստման: Պետք է անցնի որոշակի քիմիոթերապիա եւ ողնուղեղը լրիվ մաքրելուց հետո, կարվի ոսկրածուծի փոխպատվաստումը »:
Փոխպատվաստման համար դոնոր պետք է լինեն Նարեկի երկու քույրերը. հայաստանյան ախտորոշումներով երկու քույրերն էլ կարող են դառնալ դոնոր, սակայն Գերմանիայում բժիշկները պետք է նորից ստուգեն քույրերի դոնար լինելու փաստը,  նրանց Գերմանիայում լինելու համար գումար է հարկավոր.  «Շատերն են օգնել մեզ, որի համար շնորհակալ եմ բոլորին: Հավաքված գումարով կարողացանք երեխային տեղափոխել Գերմանիա: Հիմա էլ գումար է հարկավոր, որպեսզի քույրերին տանենք: Ամուսինս Նարեկի հետ է, ես եմ այստեղ մնացել աղջիկներիս հետ, ամեն ինչ հիմնականում ես եմ անում, պակասում է մոտ 500 000  դրամ, որպեսզի քույրերին էլ տեղափոխենք: Այդքան գուրմար գտնելու պարագայում մենք վերջապես կկարողանանք իրականացնել երեխայիս բուժումը: Հիմա շատ մարդկանց եմ դիմում օգնելու համար, բայց առայժմ բացասական պատասխան եմ ստանում»,- ասում է Նարեկի մայրը, ավելացնում, որ դոնորները հնարավորինս արագ` 10 օրվա ընթացքում պետք է տեղափոխվեն Գերմանիա` նեյրոլեյկոզով հիվանդ երեխայի մոտ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գումարով օգնել երեխային, կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներով.
ՎՏԲ Հայաստան Բանկ
16 07 60 08 83 79 04/ARM
16 07 60 08 83 79 05/ USD
16 07 60 08 83 79 06/ EUR
16 07 60 08 83 79 07/ RU

 

Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Մարտիրոսյան (Նարեկի մայրը)

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728