Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց…» (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 15:45

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Պարույր Հայրիկյանի չկողմնորոշվածությունը՝ ընտրությունները հետաձգելու որոշման հարցում, բացատրեց նրա քաղաքական, ֆիզիկական եւ հոգեբանական հոգեվիճակով:

«Բավականին բարդ է այս հանցագործությունից հետո: Լարվածության մեջ պահեց հանրությանը, որովհետեւ կարող էր ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Համարենք, որ այդ ազդեցությունը հասել է ավարտին: Իմ դիրքորոշումը նույնն է՝ երկրում ընտրությունները շինծու են, որովհետեւ հակասահմանադրական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, իսկ նման ընտրությունները չեն կարող լինել ազատ եւ իսկական»:

Անդրադառնալով՝ Հայրիկյանի ՝ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին, պարոն Ղուկասյանն ասաց. «Միասնական թեկնածու լինի, թե ոչ, միասնական թեկնածու լինի շինծու ընտրություններին, էապես քաղաքական իրավիճակի վրա չի կարող ազդել: Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց՝ ինչքան ուզենանք, այնքան էլ կխփենք:

Կոչ եմ անում, որ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը լրջագույն պատասխանատվությամբ ընդունեն Սերժ Սարգսյանի ասածները: Նա ասել է բացարձակ ճշմարտությունը»:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայփակ փալանճեան says:

    Դուք լաւ լրագրողուհի եք ,գրեթէ իր մասնագիտութեան տիրապետում է….
    Քաղաքականութիւնը ինդհանրապէս մաս է կազմում վերոյիշեալին:Իսկ այս վերջինը ընդմիշտ ենթակայ է փոթխութեանց եւ հակասող կողմերի մրցակցութեանց:
    Հայրենիքը ամեն բանից վեր դասողներ լինում են տւեալ մի երկրի առաջնորդ շարքերի վրայ փայլող լրագրողներ..
    Ցանկանում եմ այս երիտասարդ լրագրողուհուն Յաջողութիւններ եւ առաջխաղացք:
    Կայծակ Փալանճեան,
    ընտրւած շուրջ չորս հարիւր անձերից((իւրաքանչիւրը եռեսուն հոգուց լիազորված) Առաջին Համաշխարհային Հայկական Համագումարին ,Փարիզ,իբրանմիջական գործակից Գործադիր-ին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728